Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Թերապիա

Քրոնիկ հոգնածության համախտանիշ. armeniamedicalcenter.am

Քրոնիկ հոգնածության համախտանիշ. armeniamedicalcenter.am

Հոգնածությունը ֆիզիկական և հուզական ծանրաբեռնվածության հետևանք է: Երբ ստիպված եք ընդունել վիտամիններ, արթնանալուց հետո չեք զգում առույգություն, մեծ հավանականություն կա, որ առկա է քրոնիկ հոգնածության համախտանիշ (ՔՀՀ):  Գլխավոր ախտանշաններն են՝ թուլություն, քնի խանգարում, գրգռվածություն, գլխացավ:

ՔՀՀ հիմնականում հանդիպում է մեծ քաղաքների բնակչության մոտ, որոնք հաճախ են առերեսվում սթրեսների հետ, ինչի հետևանքով սկսվում է օրգանիզմի հյուծվածություն: Հաճախ նշանները արտահայտվում են եղանակային երկու սեզոնի միջև, երբ օդի խոնավությունը փոփոխական է, կամ հանկարծ բարձրանում է, կամ` երբ կրճատվում է ցերեկվա տևողությունը:

Օրգանիզմի հյուծվածությունն առաջացնում է անոթների սպազմ, որի հետևանքով ուղեղը զրկվում է թթվածնի անհրաժեշտ պաշարից, խանգարվում է նյութափոխանակությունը, արյան մեջ կուտակվում է կաթնաթթու, արյունն աղտոտվում է:

Այդ ամենը պատճառ են դառնում դիմադրողականության անկման, վարակների, հիվանդությունների նկատմամբ ընկալունակության բարձրացման:

Հիմնական ախտանշաններն են.

  • մկաններում թուլություն և ջարդվածության զգացում,
  • տրամադրության կտրուկ փոփոխություն,
  • տագնապի զգացողություն, ապաթիա,
  • քնկոտություն` օրվա ընթացքում,
  • հաճախակի մրսածական հիվանդություններ (հարբուխ` առանց բարձր ջերմության),
  • քնի խանգարում,
  • դեմքի, ստորին և վերին վերջույթների այտուցվածություն,
  • տեսողության նվազում,
  • ցրտի զգացողություն` նույնիսկ տաք սենյակում,
  • սառը ոտքեր,
  • հաճախակի գլխացավ և գլխապտույտ,
  • մկաններում և հոդերում` արտահայտված տհաճ զգացողություն,
  • հիշողության վատացում,
  • կրակող ցավեր մեջքի շրջանում և այլ հատվածներում,
  • կենտրոնացման թուլացում,
  • հուզական անկայունություն (մտային գործունեության վատացում),
  • լիբիդոյի նվազում:


Պատճառները

ՔՀՀ-ի պատճառը մինչև վերջ բացահայտված չէ:  Այն կապում են նախկինում տարած վարակների, վիրահատությունների, ծանր ծննդաբերությունների հետ:

Հիմնական պատճառը իմունային համակարգի հյուծումն է: Հաճախ արյան մեջ հայտնաբերվում է L-կարնիտինի և ԱԵՖ անբավարարություն:

Նպաստող գործոններ են.

  • էկոլոգիական վատ միջավայրը,
  • վնասակար աշխատանքը,
  • հաճախակի նյարդային լարվածությունը, սթրեսները,
  • քնի սխալ կազմակերպումը,
  • նստակյաց ապրելակերպը,
  • լարված աշխատանքային ռեժիմը,
  • հորմոնալ ֆոնի խանգարումը,
  • ստամոքս-աղիքային համակարգի խնդիրները,
  • որոշ դեղերի երկարատև օգտագործումը:


Ախտորոշումը

Առաջին իսկ ախտանշանների արտահայտման դեպքում պետք է դիմել թերապևտի, ով անհրաժեշտության դեպքում կուղղորդի համապատասխան մասնագետի մոտ (էնդոկրինոլոգ, նյարդաբան, իմունոլոգ):

ՔՀՀ-ի դեպքում ժամանակի ընթացքում դիտվում է ախտանշանների աճ:  Կարևորվում է ախտանշանների տևողությունը (կես տարի և ավելի, այլ հիվանդությունների բացակայություն):

Ախտորոշման համար իրականացվում են մի շարք հետազոտություններ.

  • արյան ընդհանուր քննություն,
  • արյան մեջ վիտամին D-ի, B12-ի, B9-ի, երկաթի որոշում,
  • վահանագեղձի հորմոնների որոշում,
  • լյարդի քննություն՝ հեպատիտի առկայությունը ժխտելու նպատակով:

 
Բուժումը

Առաջին հերթին, անհրաժեշտ է ազատվել ֆիզիկական և հուզական լարվածությունից, կարգավորել հանգիստը, գիշերային քունը (7 ժամից ոչ պակաս), ապահովել նաև ցերեկային, 10-20 րոպեով կարճատև քուն, զբոսանք մաքուր օդում:

Պետք է սովորել չդժգոհել ո՛չ սեփական անձից, ո՛չ շրջապատից և իրավիճակներից, խուսափել սթրեսներից, տխրության զգացումից:

Եթե առկա է ՔՀՀ, արգելվում են անառողջ սննդակարգերը: Անհրաժեշտ է առողջ, լիարժեք սննդակարգ (բավարար վիտամիններ, հանքային նյութեր պարունակող սնունդ):

Օգնում են մերսումը, մարզումները: Ամեն օր պետք է մերսել վերջույթների մատները, մեջքը, ցավոտ հատվածները, ինչը կբարելավի արյան հոսքը` գլխուղեղ:

Եթե ախտանշանները արտահայտված են, օրակարգին պետք է ավելացնել բուժական այլ միջոցառումներ՝ ասեղնաբուժություն, ֆիզիոթերապիա, վիտամինային կոմպլեքսների ընդունում և այլն:

Սկզբնաղբյուր. armeniamedicalcenter.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ